Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության աղյուսակում կարող է հայկական թիմ հայտնվել15 սեպտեմբերի 2011 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլային միության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահներ Սերգեյ Ֆուրսենկոն ու Ռուբեն Հայրապետյանը ակտիվ բանակցություններ են վարում ՌԴ առաջնության ակումբների քանակը հայկական ակումբով համալրելու մասին, հայտնում է lifesports.ru-ն: Ինչպես հայտնի է դարձել, այդ գաղափարը կյանքի կոչելու երկու միջոց կա: Տարբերակներից մեկը Հայաստանի առաջնության մասնակից ակումբներից մեկի անցումը կլինի ՌԴ առաջնություն (առաջին դիվիզիոն): Մյուս տարբերակը նոր ակումբի ստեղծումն է ռուսաստանցի հայազգի խոշոր գործարարների միջոցով: Ըստ կայքի, մի շարք պոտենցիալ ներդրողներ արդեն համաձայնվել են անմիջական մասնակցություն ունենալ նախագծին ու ֆինանսապես աջակցել դրան: Եթե Ռուսաստանի ֆուտբոլային միությունում դիվանագիտորեն խուսափում են մեկնաբանություններից, ապա ՀՖՖ-ում հաստատել են նման քննարկումների փաստը: «Ես լիազորված չեմ քննարկելու այդ հարցը, քանի որ նախագծի մանրամասները, տարբերկներն ու ժամկետները համաձայնեցվում են ֆեդերացիաների նախագահների մակարդակով»,-հայտարարել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |