Հայաստանի չորս պետական բուհեր կունենան անվճար WiFi անկյուններ

Հայաստանի չորս պետական բուհեր կունենան անվճար WiFi անկյուններ

PanARMENIAN.Net - Վաղը Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա Orange WiFi «անկյունի» պաշտոնական բացումը։ Այս մասին տեղեկացնում են ՀԵՀ-ի մամլո ծառայությունից։

Բացի ԵՊՀ-ից, վաղը WiFi «անկյուն» կբացվի նաև Հայաստանի պետական ագրարային համալսարանում։

Իսկ Երևանի պետական լեզվաբանական համալսարանում և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթ։

«Ինտերնետ առանց սահմանների» ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից՝ հաշվի առնելով ուսանողների կարիքը և կրթական գործընթացում համացանցի խիստ անհրաժեշտությունը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, հաշվի առնելով հասարակության մեջ օրեցօր աճող հետաքրքրությունը WiFi ինտերների նկատմամբ, ինչպես նաև ընդառաջ գնալով մի շարք ուսանողների առաջարկներին, դիմել է Orange-ին ստեղծել WiFi անկյուններ։ Ծրագիրը շարունակական է, և առաջիկայում նախատեսվում է անվճար WiFi անկյուններ բացել Երևանի բոլոր պետական և ոչ պետական բուհերում և ավագ դպրոցներում։

Ըստ ՀԵՀ-ի, ինտերնետը տեղեկատվության աղբյուր է, որն ուսանողները կարող են օգտագործել իրենց գիտելիքներն ընդլայնելու և տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար։

WiFi ինտերնետի պաշտոնական մեկնարկի արարողությանը կմասնակցեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---