Սեյրան Օհանյանը խոստացել է զոհված զինվորների ծնողներին, որ ոչ ոք անպատիժ չի մնա![]() PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել են բանակում զոհված զինվորների ծնողները։ Նրանցից Արտակ Նազարյանի մայրը դիմել է Սեյրան Օհանյանին, խնդրել պատժել մեղավորներին։ Իր հերթին Սեյրան Օհանյանը բոլորին խնդրել է մի փոքր համբերել, քանի որ հարուցված են քրեական գործեր «և ոչ ոք անպատիժ չի մնալու»։ 2010թ. հուլիսի 27-ին Հայաստանի Տավուշի մարզի զինվորական դիրքերում հուլիսի 27-ին ինքնաձիգի կրակոցից մահացել է 29-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ Արտակ Նազարյանը: Նա պայմանագրային ծառայության էր անցել 2009թ. դեկտեմբերին: Գործով մեղադրվում է 5 զինվորական, որոնցից երկուսը` սպա, երեքը` ժամկետային զինծառայող: Նրանցից շարքային Հարութիկ Կիրակոսյանը կալանքի տակ չէ, գտնվում է զորամասի հրամանատարության հսկողության ներքո: Նրանք մեղադվում են Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |