Կառավարությունը որոշել է աջակցել «Արմենալին» առավել մրցակից դառնալ արտաքին շուկայում

Կառավարությունը որոշել է աջակցել «Արմենալին» առավել մրցակից դառնալ արտաքին շուկայում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ի նիստում կառավարությունը կայացրել է «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին որոշումը:

Ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունը մտադիր է նոր վառարաններ տեղադրել, ինչը թույլ կտա նվազեցնել փայլաթիթեղի ինքնարժեքը և առավել մրցակից կդարձնի ձեռանկությունը արտաքին շուկայում, մասնավորապես ԱՄՆ-ում: «2011թ. «Արմենալն» կարտադրի 26 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը 7 տոկոսով ավելի է նախորդ տարվանից»,-ասել է նախարարը:

Տիգրան Դավթյանը նշել է նաև, որ ընկերության ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 20 մլն դրամ է, նախատեսված է 7-8 տարվա համար և իրականացվում է ըստ ժամանակացույցի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---