Երևանի համահայկական համաժողովին կմասնակցեն ԱՊՀ բոլոր երկրների մասնակիցները, բացառությամբ Ադրբեջանի15 սեպտեմբերի 2011 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայանալիք Համահայկական համաժողովն աննախադեպ կլինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների հետ կապերի վարչության պետ Անդրանիկ Արշակյանը: Ըստ նրա, համաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու Սփյուռքի հարաբերություններում: «Գոյություն ունեն տարբեր մարտահրավերներ, որոնց մենք կարող ենք հակազդել միայն միասին»,-հայտարարել է Արշակյանը: Արշակյանը նշել է նաև, որ այսօրվա հիմնական նպատակն է, որ Հայաստանն ու Սփյուռքի տարբեր համայնքները միասնական լինեն: Երևանում սեպտեմբերի 19-21 տեղի կունենա համահայկական համաժողովի հանդիսավոր բացումը` նվիրված Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը: Համաժողովին մասնակցելու են հայկական սփյուռքի 500 ներկայացուցիչներ աշխարհի 100 երկրներից: Երևանի համահայկական համաժողովին կմասնակցեն ԱՊՀ բոլոր երկրների մասնակիցները, բացառությամբ Ադրբեջանի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |