Բաքվի սպառնալիքները ոչ մի կապ չունեն նրա հետ, որ Արցախի օդանավակայանը դեռ չի բացվել 15 սեպտեմբերի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Տեխնիկապես Ադրբեջանի համար բավական բարդ կլինի ոչնչացնել Երևանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Արծրուն Հովհաննիսյանը: Սակայն, փորձագետը նշել է, որ նման բան նույնպես չի կարելի բացառել: Անդրադառնալով նրան, թե կարող են Ադրբեջանի սպառնալիքները պատճառ լինել, որ Ստեփանակերտի օդանավակայանը չի բացվում, Հովհաննիսյանն ասել է, որ իրականում այն չի բացվում տեխնիկական խնդիրների պատճառով, և Բաքվի սպառնալիքները ոչ մի կապ չունեն: «Ստեփանակերտի օդանավակայանի բացումը մեծ նշանակություն ունի Ղարաբաղի համար, և կարևոր է, որպեսզի դրա հետ ոչ մի խնդիր չծագի: Այսպիսով, ավելի լավ է, որ այն նմի քիչ ուշ բացվի, բայց լավ գործի»,- ասել է փորձագետը: Լեռնային Ղարաբաղում օդանավակայանը փակվել է 1992-ին Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության պատճառով, այդ օրվանից Ղարաբաղը զրկվել է արտաքին աշխարհի հետ օդային հաղորդակցությունից: Ի սկզբանե սպասվում էր, որ օդանավակայանը բացվելու է մայիսին, սակայն այն արդեն երկար ժամանակ հետաձգվում է տեխնիկական խնդիրների պատճառով: Պետք է նշել, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացման մտադրությունը բուռն վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում, ընդհուպ մինչև ինքնաթիռները ոչնչացնելու խոստումներ: Դրան ի պատասխան, մարտի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դառնալու է Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |