Աարդման ստուդիայի մասնագետ Մագդալենա Օսինսկան վարպետության դաս կտա Երևանում15 սեպտեմբերի 2011 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական խորհրդի և ReAnimania երևանյան 3-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի հետ համագործակցության շրջանակում Միացյալ Թագավորության առաջատար Աարդման ստուդիայի մասնագետ Մագդալենա Օսինսկան կժամանի Հայաստան: Նա փառատոնի շրջանակներում կանցկացնի վերապատրաստման դասընթացներ փառատոնի մասնակիցների համար և կքննարկի համագործակցության հեռանկարներ: Վերապատրաստման դասընթաներից բացի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը ReAnimania փառատոնի շրջանակում առաջին անգամ սահմանել է մրցանակ: Փառատոնի մասնակիցներից մեկը հնարավորություն կստանա մեկամսյա աշխատանքային պրակտիկա անցնել Միացյալ Թագավորության Աարդման ստուդիայում: Անիմացիոն արվեստի հայ մասնագետը հնարավորություն կունենա մեկ ամիս շարունակ աշխատել օսկարակիր մասնագետների հետ, ծանոթանալ բրիտանական անիմացիոն արվեստի նորարարություններին և ձեռք բերել նոր հմտություններ ու կապեր: Շուրջ 40 տարվա պատմություն ունեցող Աարդման ստուդիայում նկարահանվել են մրցանակակիր բազմաթիվ ֆիլմեր: Աարդման ստուդիայի տարբեր տարիների աշխատանքները 7 անգամ առաջադրվել են Օսկար մրցանակի` 4 անգամ արժանանալով հեղինակավոր այդ մրցանակին: Աարդման ստուդիան համագործակցում է BBC-ի և Channel Four Television-ի, ինչպես նաև հոլիվուդյան ընկերությունների հետ: Ստուդիան հիմնադրել է Դեվիդ Սփրոքսթոնը իր ընկերոջ` Փիթեր Լորդի հետ 1972 թվականին: 1970-ին նրանք միասին նկարահանում են իրենց համատեղ առաջին անիմացիոն կինոնկարը: Այնուհետ BBC-ի մանկական ծրագրերի պորդյուսերը նրանց առաջարկում է փոսքրիկ ֆիլմեր ստեղծել մանկական հաղորդման համար: Նրանց կերտած առաջին մուլտիպլիկացիոն կերպարը Մորֆն է, որը և դառնում է BBC-ի «Մորֆիի զարմանալի արկածները» մուլտսերիալի գլխավոր հերոսն ու աստղը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |