Բակո Սահակյանը հանդիպել է փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվող սպաների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվող սպաների հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել պաշտպանության բանակի շարքերից զորացրված և փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվող մի խումբ սպաների հետ:

Նախագահականից նշում են, որ Բակո Սահակյանը կարևորել է նախկին զինծառայողներին համապատասխան աշխատանքով ապահովելու անհրաժեշտությունը` նշելով, որ նրանց փորձն ու գիտելիքները դրական ազդեցություն կունենան կառույցի աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա: Երկրի ղեկավարն ընգծել է, որ պահեստազորի սպաներին աշխատանքով ապահովելու հիմնախնդիրն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---