Շուտով կմեկնարկի Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուր» զբոսաշրջային ծրագիրը

Շուտով կմեկնարկի Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուր» զբոսաշրջային ծրագիրը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը մշակել է «Սիթի տուր» երթուղային ծրագիր, որի մեկնարկը կտրվի ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի շրջանակում նախատեսված միջոցառումներին նախօրյակին: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռելու շրջել Երևանով, տեսնել քաղաքի պատմամշակութային վայրերն ու հուշարձան-կոթողները: Այդ նպատակով արդեն ձեռք են բերվել 2 մեծ ավտոբուսներ:

Երկժամյա տևողությամբ տուրերը կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին, ամեն օր ժամը 11:00-ից սկսած մինչև 20:00-ը, Երևանի Ֆրանսիայի հրապարակից: Մինչև 7 տարեկան երեխաները կսպասարկվեն անվճար, իսկ տեղեկությունները քաղաքի հուշարձանների և մշակութային օջախների մասին հասանելի կլինեն 5 լեզուներով:

Ավտոբուսային տուրերը կունենան 8 կանգառ, ընդ որում` «Սիթի տուր»-ի տոմսը ուժի մեջ է լինելու 4 ժամ, այսինքն ուղևորին կնձեռվի նախընտրած կանգառում ավելի երկար մնալու և երթուղին հաջորդ ավտոբուսով շարունակելու հնարավորություն: Ի դեպ, քաղաքապետարանի կողմից առաջին անգամ մշակվել և տպագրվել են զբոսաշրջիկների համար նախատեսված ուղեցույցներ: Դրանցից մեկը տեղեկատվական է և պարունակում է համապարփակ տեղեկություններ մայրաքաղաքի մասին, մյուսը ֆոտո ուղեցույց է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---