Սերժ Սարգսյան. Անկախությունն իր հետ բերեց նոր տնտեսակարգ` իր հեռանկարներով և մարտահրավերներով![]() 15 սեպտեմբերի 2011 - 21:10 AMT PanARMENIAN.Net - «Անկախությունն իր հետ բերեց նոր տնտեսակարգ` իր նոր հեռանկարներով, ինչպես և նոր մարտահրավերներով»,- հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` շնորհավորելով գործարարներին հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նրա խոսքով, առաջին շրջանում Հայաստանի համար շատ բան համար անորոշ էր, «կային նույնիսկ ռոմանտիկ պատկերացումներ»: Ինչպես նշել է պետության ղեկավարը, իրականությունը շատ ավելի դաժան էր, սակայն Հայաստանը, ունենալով շատ համեստ բնական ռեսուրսներ և երկու տասնամյակ ապրելով շրջափակման պայմաններում, կարողացավ ստեղծել տնտեսություն: «Հասարակության մեջ ձևավորվեցին փոքր, միջին և խոշոր գործարարների խավեր: Աստիճանաբար խոշոր գործարարներն ու ընկերությունները սովորում են նաև այն ճշմարտությունը, որ, իրենք ի թիվս այլ խնդիրների, ունեն նաև սոցիալական պատասխանատվություն հասարակության առջև»,- նշել է նա: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը հավելել է, որ առանց անկախ Հայաստանի այսօր չէին լինելու ո'չ խոշոր ընկերությունները, և ո'չ էլ մեծահարուստները: Պետության ղեկավարը կարևորել է երկիրը ներդաշնակ զարգացման անշրջելի ուղու վրա դնելու գործը` հաշվի առնելով երկրի առջև ծառացած բազմաթիվ ներքին տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգևոր մարտահրավերները, անկայունության թափանցող ազդեցությամբ պայմանավորված դժվարությունները: Արդյունքում, համաշխարհային և տարածաշրջանային յուրաքանչյուր ցնցում Հայաստանը դուրս է բերել հանդարտության ընդմիջումներից` կանգնեցնելով նոր խնդիրների առջև: «Համոզված եմ, որ հայոց պետականության հաջորդ տասնամյակները լինելու են առավել արդյունավետ: Այդպիսին են լինելու նաև բոլորիս աշխատանքի շնորհիվ, ողջ հայության ջանքերի մեկտեղման շնորհիվ»,- հավելել է նախագահը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |