Հանրապետության բոլոր մարզերի գործարաններում մի քանի օրից կսկսվի խաղողի մթերման գործընթացը15 սեպտեմբերի 2011 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 15-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է գործարանի Հոկտեմբերյանի մասնաճյուղում` հետևելով խաղողի մթերման մեկնարկին: Ինչպես լրագրողների հետ զրույցում է վստահեցրել գյուղանտեսության նախարարը, հանրապետության բոլոր մարզերի գործարաններում ևս մի քանի օրից կսկսվի խաղողի մթերման գործընթացը: «Այս տարի ակնկալում ենք ունենալ 222-225 հազ. տոննա խաղող, և մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ կմնան նույնը»,- նշել է Սերգո Կարապետյանը` հավելելով, որ խաղողը պետք է մթերվի կիլոգրամի համար 130 դրամից սկսած: «Նախարարությունը մարզպետարանների համապատասխան աշխատակիցների հետ միասին հետևելու է մթերման ողջ գործընթացին:Մասնագետները լինելու են բոլոր մթերող կազմակերպություններում, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի պատշաճ կերպով: Վճարումները լինելու են ժամանակին:Այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանա միանգամից վճարել գյուղացուն, գումարները կվճարեն ըստ նախապես սահմանված ժամանակացույցի` պայմանագրերի հիման վրա», - նշել է նախարարը` հավելելով, որ գյուղացու ողջ արտադրանքը կմթերվի ամբողջությամբ ու ժամանակին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |