Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է ներկայացրել Բունդեսթագի ներկայացուցիչներին![]() 15 սեպտեմբերի 2011 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի պատվիրակության հետ, որի կազմում էին Բունդեսթագի անդամներ Վոլֆգանգ Բյորնսենը, Վիոլա ֆոն Կրամոն-Թոբադելը. Յոհաննես Կարսը և Յանա Լայխզենրինգը: Պատվիրակության խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի տեսակետները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային գործընթացներում Հայաստանի դերակատարությանն առչնվող հարցերի: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը, Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Շահնազարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |