Սեպտեմբերի 16-18-ը Աղվերանում կկայանա ՏՀՏ առաջատարների հանդիպում-ֆորումը![]() 16 սեպտեմբերի 2011 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-18-ը Աղվերանի «Աղվերան» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը, որի ընթացքում կքննարկվի ՀՀ նախագահին ներկայացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարեփոխումների առաջարկությունների փաթեթը` հիմք ընդունելով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 2-ին կայացած հանդիպման արդյունքները: Հանդիպում-ֆորումի օրակարգում են հետևյալ թեմաները`Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի բարեփոխման հայեցակարգի քննարկում, ՀՀ նախագահի հովանու ներքո տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ծրագրի նախագծի քննարկում, վերոհիշյալ ծրագրերի շուրջ դոնոր կազմակերպությունների ժողով և նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիայի հիմնադիր համագումար։ Ֆորումին կմասնակցեն ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև ՏՀՏ շուրջ 70 ընկերությունների, նորաստեղծ ձեռնարկությունների ղեկավարներ: Հանդիպում-ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |