ԱՄՆ-ն Սիրիայից տարհանում է իր քաղաքացիներին

ԱՄՆ-ն Սիրիայից տարհանում է իր քաղաքացիներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին, որոնք անձնական պատճառներով գտնվում են Սիրիայում, անհապաղ լքել երկիրը, հաղորդում է Reuters-ը: «Գործարար ուղևորությունները Սիրիա դեռ հնարավոր են: Մերձարևելյան պետություններ այցելելու ԱՄՆ քաղաքացիների պլանները պետք է հետաձգել»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարությունում:

Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին 2011թ. մարտին: Տարբեր քաղաքներում ընդդիմադիրների ելույթները դաժանորեն ճնշվում էին անգամ այն բանից հետո, երբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ խոսակցության ժամանակ Բաշար Ասադը խոստացավ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---