«Զվարթնոցում» կասեցվել է մաքսանենգ ոսկյա զարդերի ներկրումը Ռուսաստանից![]() 16 սեպտեմբերի 2011 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները կանխել են Ռուսաստանից մաքսանենգ ճանապարհով ոսկյա զարդերի ներկրումը: «Զվարթնոց» օդանավակայանում` Մոսկվա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Հովնան Հարությունյանի մաքսային հսկողության ժամանակ մաքսավորները վերջինիս մոտ հայտնաբերել են 62 կտոր մոտ 250 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը: Հ.Հարությունյանը դրանք չէր հայտարարագրել և ընտրել էր մաքսային հսկողության "կանաչ ուղին": Կատարվում է քննություն: ՊԵկ հարկային ծառայության աշխատակիցները ևս հետևողական են իրավախախտումների դեմ իրականացվող միջոցառումներում. տնտեսվարողների շրջանում հավասար մրցակցային դաշտի ապահովումն ու շուկայում կեղծ արտադրանքի դեմ տարվող պայքարը հարկային մարմինների ուշադրության կենտրոնում է: Օրերս` Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցները շուրջօրյա հսկողություն իրականացնելու արդյունքում, "Այրարատ" տոնավաճառի տարածքում գործող Ա/Ձ Գոհար Մուրադյանի մոտ նկատել են կասկածելի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված` "Երևանի կոնյակի գործարան" ՓԲԸ պիտակներով կոնյակներ: Մասնավորապես, հայտնաբերվել են 12 շիշ տարբեր տարողության և տեսակի կոնյակներ, որոնք դրոշմավորված էին շշերի տարողությանը չհամապատասխանող նշագրումով ակցիզային դրոշմանիշերով: Բացի այդ, փակցված դրոշմանիշերի տարբերիչ նշանները և հոլոգրաֆիկ ժապավենները չէին համապատասխանում պետական նմուշի ակցիզային դրոշմանիշի տարբերիչ նշաններին և հոլոգրաֆիկ ժապավեններին: Արդյունքում կազմվել է արձանագրություն` նշված խախտումների և ապրանքները հետագա ուսումնասիրության նպատակով վերցնելու վերաբերյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |