Ալեքսանդր Իսկանդարյան. Ադրբեջանը նյարդայնանում է թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառով![]() 16 սեպտեմբերի 2011 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում տեղի են ունենում մինչ օրս չլսված փոփոխություններ, և Թուրքիան փորձում է իր տեղը գտնել այդ փոփոխություններում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: «Արտաքնապես դա դրսևորվում է թուրք-իսրայելական հարաբերություններում»,- նշել է նա: Նրա խոսքով, Թուրքիայի վերջին գործողություններն ուղղված են ոչ թե Իսրայելի դեմ, այլ արաբական աշխարհի` այնտեղ իր դիրքերն ուժեղացնելու համար: «Իսկ Իսրայելի հետ լավ հարաբերություններով դա անհնար է»,- ասել է նա: Իսկանդարյանը նշել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումն անմիջականորեն ազդելու է Ադրբեջանի վրա, «չէ որ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններն առանձին պատմություն են»: Նրա խոսքով, Ադրբեջանը նյարդայնանում է, որ պետք է արձագանքի թուրք-իսրայելական, թուրք-իրանական հարաբերություններին: Միաժամանակ, Իսկանդարյանը նշել է, որ պաշտոնական Բաքուն հազիվ թե կարող է ինչ-որ բան փոխել, քանի որ «խաղը շատ խոշոր է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |