Արտակ Ալեքսանյանի գոլի շնորհիվ «Խիմկին» նվազագույն հաշվով հաղթել է «Լուչ-Էներգիային»

Արտակ Ալեքսանյանի գոլի շնորհիվ «Խիմկին» նվազագույն հաշվով հաղթել է «Լուչ-Էներգիային»

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնությունում տեղի են ունեցել 28-րդ տուրի խաղերը:

Մերձմոսկովյան «Խիմկին», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամեր Ռոման Բերեզովսկին ու Արտակ Ալեքսանյանը, կարողացան նվազագույն հաշվով հաղթանակ տանել «Լուչ-Էներգիայի» հանդեպ (Վլադիվոստոկ): Միակ գոլը Ալեքսանյանի հաշվին է: «Խիմկին» իր հաշվին ունի 40 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը:

«Ուրալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ոչ ոքի է խաղացել՝ 0:0 «Վոլգար-Գազպրոմի» հետ: Մանուչարյանը 83 րոպե է անցկացրել դաշտում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---