«Չենք լռելուն» ֆիլմ է նկարահանել արցախցիների և «մադրիդյան սկզբունքների» մասին![]() 16 սեպտեմբերի 2011 - 14:08 AMT PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը պատրաստել է տեսաֆիլմ ղարաբաղյան բանակցությունների սեղանին դրված այսպես կոչված «մադրիդյան սկզբունքների» հանդեպ արցախցի ժողովրդի վերաբերմունքի վերաբերյալ: Նախաձեռնությունից հայտնում են, որ նկարահանումները կատարվել են մի քանի օր առաջ Արցախի բոլոր շրջաններում: Տեսաֆիլմն ուղարկվել է Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպաններին Հայաստանում: «Ցավալի է, որ հայ ժողովրդի ազատատենչության և պապական հողերի վրա արարելու ցանկության արդյունքում արյան գնով վերամիավորված հայկական հողերն այսօր դարձել են մանրադրամ աշխարհի հզորների ձեռքում: Որպես արդյունք` առաջարկություններ և փաստաթղթեր` ծնված հեռավոր և անմասնակից կաբինետներում...Բայց սեփական հողի և ազատության ճակատագիրը որոշելու իրավունք ունի միայն ժողովուրդը: Եվ ոչ ոք այլևս»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |