Ռոման Բերեզովսկի. «Խիմկին» պայքարելու է ութնյակի մեջ մտնելու համար

Ռոման Բերեզովսկի. «Խիմկին» պայքարելու է ութնյակի մեջ մտնելու համար

PanARMENIAN.Net - «Առաջին տասը րոպեն մենք այդքան լավ չանցկացրեցինք: Բայց երկու մետրից հարվածից հետո, երբ գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, մի քիչ սթափվեցինք: Հետո մենք ունեինք ավելի շատ վտանգավոր պահեր, մի քանի դրվագներում լավ հանդես եկավ հակառակորդի դարպասապահը, բայց մենք հասանք ցանկալի արդյունքների»,- Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու խոսքերը հաղորդում է «Խիմկիի» պաշտոնական կայքը, որը հաղթանակ էր տարել «Լուչ-էներգիայի» նկատմամբ: Բերեզովսկին խոստովանել է, որ ողջ խաղը լարված է ընթացել, քանի որ «մենք շատ էինք ցանկացում սեփական հարկի տակ խաղերի շարքն ավարտել մաժորային նոտայով» և պայքարել ութնյակի մեջ մտնելու համար:

Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրից հետո «Խիմկին» 40 միավորով 9-րդ տեղում է: Առաջին դիվիզիոնի առաջին 8 թիմերն իրավունք են ստանալու պայքարել ռուսական պրեմիեր-լիգա դուրս գալու համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---