2011թ. հուլիսին Հայաստանի խոշոր հարկ վճարողներն ավելի շատ հասույթ են ստացել իրենց արտադրանքի համար16 սեպտեմբերի 2011 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հուլիս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ իրացումից հասույթը 2011թ.–ի հուլիս ամսին կազմել է 203.7 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 4.3 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 238 կազմակերպությունների մոտ` 34.1 մլրդ դրամով և նվազել 197-ի մոտ` 25.3 մլրդ դրամով: 2011-ի օգոստոսի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 75.2 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 52.2 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 11.8 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի հուլիս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1670.6 մլն դրամի չափով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |