Արտյոմովսկի սլավոնական խմբավորումները ցանկանում էին միավորվել հայկական հանցավոր խմբավորման դեմ

PanARMENIAN.Net - ՌԴ Սվերդլովսկի շրջանի Արտյոմովսկ քաղաքում ոստիկանների կանխած զանգվածային ծեծկռտուքը, որի մասնակիցները զինված էին կացիններով, մականներով ու հրազենով, քաղաքի երկու խոշորագույն սլավոնական խմբավորումների հավաք էր: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, «Կոմերսանտին» հայտնի է դարձել, որ Արտյոմովսկի սլավոնական խմբավորումները ցանկանում էին միավորվել հայկական հանցավոր խմբավորման դեմ, որն այժմ վերահսկում է քաղաքի բիզնեսի առավել շահավետ ոլորտները: Աղբյուրները չեն բացառում, որ «սլավոնականների» հավաքի մասին իրավապահներին հենց հայերն են հայտնել:

Մյուս վարկածով, որը հաղորդում է «Իզվեստիան», դա կազակների ոչ պաշտոնական միավորման ու Լեսնոյ շրջանի երիտասարդական խմբավորման հանդիպում է եղել, որտեղ խմբավորումների առաջանորդները որոշել են վերջ դնել դիմակայությանը:

Ըստ պաշտոնական տվյալների, գիշերը հատուկ նշանակության ստորաբաժանումների աշխատակիցները կասեցրել են զանգվածային ծեծկռտուքը Արտյոմովսկում: Բոլոր մասնակիցները բերման են ենթարկվել: Ոստիկանությունում հայտնել են, որ ծեծկռտուքի պատճառը առաջնություն հաստատելու համար պայքարն է:

Բոլոր ձերբակալվածներին հաջորդ օրն ազատ են արձակել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---