«Օսկար 2011»-ի հավակնորդ անիմատորը ֆիլմ կնկարահանի Հայաստանի մասին

«Օսկար 2011»-ի հավակնորդ անիմատորը ֆիլմ կնկարահանի Հայաստանի մասին

PanARMENIAN.Net - «Օսկար 2011»-ի հավակնորդ Բաստիեն Դուբուան փոքրիկ անիմացիոն ֆիլմ է նկարելու հայաստանյան իր ճանապարհորդության մասին: Այդ մասին ասաց անիմատորը մամլո ասուլիսի ժամանակ: Դյուբուան, ով այս տարի ReAnimania փառատոնի ժուրիի կազմում է, ReAnimania առաջին փառատոնին իր «Մադագասկար» ֆիլմ ներկայացրել էր փառատոնին և շահել էր հատուկ մրցանակ: Այս տարի այդ ֆիլմը ներկայացված էր նաև «Օսկար»-ի: Նա երեք օրերի ընթացքում ազատ ժամանակ էր գտնում և Նիվա մեքենայով ճանապարհորդություններ կատարում: «Ես առայժմ եղել եմ Երևանում` Կասկադում, իմ սիրելի վայրում` Կոնդում: Որոշ աշխատանքներ սկսել եմ արդեն անել», ասաց նա:

Խոսելով իր անիմացիոն ֆիլմի մասին նա ասաց, որ նախագիծը լինելու է 3-4 րոպեանոց և ներկայացնելու է մի հետաքրքիր և զավեշտալի պատմություն, որը տեղի կունենա իր հետ: «Երբ 20 տարեկան էի, ոտքով ճանապարհորդում էի Եվրոպայով և հասա մինչև Թուրքիա, և երազանք դարձավ Հայաստան գալ, այնտեղից էլ` Հնդկաստան: Ես ստիպված էի վերադառնալ Ֆրանսիա ուսման պատճառով: Ես աշխատել եմ Սերժ Ավետիքյանի հետ և շատ բան գիտեի Հայաստանի մասին: Ինձ թվում էր, որ Հայաստանը շատ նման պետք է լիներ Թուրքիային, սակայն ինձ ապշեցրեց, որ Հայաստանը տարբեր է», հավելեց Դյուբուան:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---