«Դինքի ընկերները» Էրդողանից պահանջել են ներկայացնել Հրանտ Դինքի իրական մարդասպաններին

«Դինքի ընկերները» Էրդողանից պահանջել են ներկայացնել Հրանտ Դինքի իրական մարդասպաններին

PanARMENIAN.Net - «Դինքի ընկերներ» ակտիվիստների խումբը նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է թուրքական Hurriyet-ը:

Նամակում ակտիվիստները նշում են, որ Թուրքիայի կառավարությունը թաքցնում է լրագրող Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորներին: «Մենք ուզում ենք տեսնել իսկական մարդասպաններին, այլ ոչ թե կատարածուներին»,- գրել են նրանք:

«Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` թերթի գրասենյակի մոտ, 17-ամյա Օգյուն Սամասթի կողմից: Վերջինս բերման է ենթարկվել սպանությունից 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը վճիռ կայացրեց Սամասթին 23 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ: Լսումների ընթացքում Սամասթը հայտնել է, որ թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհն է դարձել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---