Այսօր ԵՊՀ-ում և ՀՊԱՀ-ում բացվեցին մինչև 7Մբ/վ արագությամբ անվճար Wi-Fi անկյուններ![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում և Հայաստանի պետական ագրարային համալսարանում բացվեցին Orange անվճար Wi-Fi անկյուններ։Այս նախաձեռնության առաջարկը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ներկայացրել էր Orange Armenia ընկերությանը։ Եկող շաբաթվա ընթացքում ևս երկու համալսարանում՝ Երևանի պետական լեզվաբանական և Երևանի պետական տնտեսագիտական համալսարաններում կբացվեն Orange անվճար Wi-Fi անկյուններ։ «Մեր կարևորագույն նպատակներից է ինտերնետն ու հաղորդակցման ժամանակակից մեթոդները հասանելի դարձնել բոլորին։ Wi-Fi անկյունները հագեցած են Flybox մոդեմով, որին կարող են միաժամանակ միանալ մինչև 40 սարքավորում»,-նշեց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան բացման պաշտոնական արարողության համար։ Wi-Fi անկյունները հագեցած են սեղանով և աթոռներով։ Յուրաքանչյուր ուսանող կարող է անվճար միանալ Wi-Fi անլար ինտերնետ կապին և ստանալ մինչև 7 Մբ/վ ներբեռնման արագություն։ Flybox տարածում է ինտերնետը մինչև 100 մետր։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այս ծրագիրը կյանքի է կոչել «Ինտերնետ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը շարունակական է և առաջիկայում նախատեսվում է բացել անվճար Wi-Fi անկյուններ Երևանի բոլոր պետական և ոչ պետական բուհերում։ Wi-Fi անկյունների բացմանը ներկա էին Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ԵՊՀ և ՀՊԱՀ ռեկտորները և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող ու ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |