Հայաստանն ու Արգենտինան կիսվել են իրենց տարածաշրջաններում առկա խնդիրներով![]() 16 սեպտեմբերի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, արգենտինյան կողմինը` Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ Ալբերտո դե Ալոտոն: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և փաստեցին դրանց էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում նշվեց առևտրատնտեսական կապերի ամրապնդման և դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Քննարկվեց քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Արման Կիրակոսյանը մանրամասն ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները եւ Հայաստանի մոտեցումները դրանց նկատմամբ: Ալբերտո դե Ալոտոն իր հերթին ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները Լատինական Ամերիկայում` մանրամասն անդրադառնալով Մալվինյան կղզիների հիմնախնդրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |