ReAnimania: Անդրեա Մարտինիոնին Իտալիայից վարպետության դաս կվարի Հայաստանւմ

ReAnimania: Անդրեա Մարտինիոնին Իտալիայից վարպետության դաս կվարի Հայաստանւմ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-19-ը Նարեկացի արվեստի միությունում Իտալիայից ժամանած մասնագետ Անդրեա Մարտինիոնին վարելու է «Ձայնային տարածություն և ձայնի ձևավորում» դասընթացը կինոյի ապագա մասնագետների համար: Այն կայանալու է ReAnimania երևանան երրորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում: Նա մշակել է մի ծրագիր, որի հիման վրա երեխաները ստեղծում են անիմացիայի կամ ֆիլմի համար նախատսված երաժշտություն, այնուհետև այդ երաժշտության հիման վրա` ֆիլմ: «Վարպետության դասի արդյունքում ստացված երաժշտությունը հնարավոր է առաջարկվի որևէ ֆիլմի կամ անիմացիայի համար, եթե այս դասընթացին չլինեն ռեժիսորներ: Հնարավոր է, նույնիսկ ներկայացնենք մյուս տարի այս փառատոնին», ասաց Մարտինիոնին: Ըստ մասնագետի, երաժշտության հիման վրա կարելի է անսահման հետաքրքիր ֆիլմեր նկարահանել և նոր տենդենցներ թելադրվեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---