Երևանի բուհերի ընթերցասրահներում հասանելի է լինելու Wi-Fi անվճար կապ

Երևանի բուհերի ընթերցասրահներում հասանելի է լինելու Wi-Fi անվճար կապ

PanARMENIAN.Net - Այսօր «Յուքոմ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Աշոտ Բարսեղյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Յուքոմ»-ի մոտակա ծրագրերից է անվճար Wi-Fi ինտերնետ կապի հասանելություն ապահովել Երևանի համալսարանների ընթերցասրահներում։ Նրա խոսքով այս ծրագրի նախնական փուլը կմեկնարկի մինչև այս ձմեռ և կկրի շարունակական բնույթ։

Նշենք, որ այսօր «Յուքոմ» համագործակցության հուշագիր ստորագրեց Գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի ազգային գրադարանի հետ՝ ուսանողական և գիտական ընթերցասրահներն անվճար Wi-Fi անլար ինտերնետ կապով ապահովելու համար։

Այս նախաձեռնությամբ Յուքոմը համալիր լուծում է տալիս` հնարավորությունտալով ուսանողներին ինտերնետից օգտվելու համար ոչ թե տեղափոխվել հատուկ ինտերնետային գոտի, այլ օգտվել ինտերնետից հենց ընթերցասրահում` չկտրվելով աշխատանքից:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---