«Վորսկլայի» դեմ խաղը բարդ է լինելու «Շախտյորի» համար, գտնում է Հենրիխ Մխիթարյանը16 սեպտեմբերի 2011 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Ուկրաինայի առաջնությունում Դոնեցկի «Շախտյորը» կխաղա Պոլտավա «Վորսկլայի» հետ: Հանքափորների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղից առաջ նշել է, որ «Պորտուից» կրած պարտությունից հետո բոլոր ֆուտբոլիստները վշտացած էին: «Սակայն, առջևում խաղեր են, որոնց հարկավոր է լրջորեն նախապատրաստվել: Պորտուգալացիների հետ խաղի արդյունքը չի անդրադառնա մեր խաղի որակի վրա»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը նաև հավելել է, որ «Վորսկլան» լավ է խաղում ցանկացած մրցակցի հետ և յուրաքանչյուր խաղում աշխատում է վաստակել առավելագույն թվով միավորներ: 9 տուրից հետո «Շախտյորը» 23 միավորով Ուկրաինայի առաջնության առաջատարն է, իսկ «Վորսկլան» 14 միավորով 6-րդ տեղում է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |