Կանգառներում տեղադրվելու են ժամանակացույց ցուցադրող էլեկտրոնային վահանակներ

Կանգառներում տեղադրվելու են ժամանակացույց ցուցադրող էլեկտրոնային վահանակներ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը, հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը։

Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները:

Առայժմ փորձարկվում են համակարգի դետալները, ծրագրավորման ու սարքի համադրելիությունը:

«Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո: Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրը»,- նշել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին մայրաքաղաքում կլինի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 66 ավտոբուս։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---