«Էկոլուր»-ը և «Չենք լռելու»-ն համատեղ պայքարում են հանուն Թռչկան ջրվեժի16 սեպտեմբերի 2011 - 18:20 AMT PanARMENIAN.Net - «Էկոլուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում են համատեղ ահազանգերի շարք` «Բնությո՞ւն, թե՞ փող» ընդհանուր խորագրով: Նրանց տարածած համատեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջին ահազանգը վերաբերում է Լոռվա մարզի Թռչկան ջրվեժի ճակատագրին. «Բնության այդ չքնաղ հուշարձանի պահպանության պատասխանատվությունը կրում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նախարար Արամ Հարությունյանը «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցողին առաջարկել է կասեցնել բոլոր տիպի աշխատանքները և 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնք կապահովեն Թռչկան ջրվեժի պահպանությունը»: «Չենք լռելու»-ն և «Էկոլուր»-ը տարակուսանք են հայտնում, թե ինչ առաջարկությունների մասին կարող է խոսք լինել, եթե և' ջրօգտագործման թույլտվությունը, և' բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը անօրինական են. Թռչկանի ջրվեժը ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Ավելին, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը: «ԷկոԼուր»-ը և «Չենք լռելու»-ն ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից պահանջում են չեղյալ համարել «Թռչկան» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը |