Կրթության պետական տեսչությունը այժմ գտնվում է Կոմիտասի 37 հասցեում![]() 16 սեպտեմբերի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը տեղակայվել է Կոմիտասի 37 հասցեում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր մասնակցել է տեսչության նոր շենքի բացմանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ մամլո ծառայությունից։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորանքի խոսքում կարևորել է այն հանգամանքը, որ ստեղծվել են արժանապատիվ աշխատանքային պայմաններ և նշել է. «Տեսչությունը երկար տարիներ աշխատում էր խոնավ, առանց արևի լույսի, կենցաղային նվազագույն պայմաններ չունեցող մի անկյունում: Նոր շենքում ստեղծված բարենպաստ պայմանները ազդակ կհանդիսանան ավելի լավ աշխատելու և կրթության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար»։ Արմեն Աշոտյանն իր խոսքում անդրադարձել է կրթության պետական տեսչության լիազորություններն ընդլայնելու նպատակով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծին։ «ԿԳՆ-ն առաջարկում է տեսչության լիազորություններն ընդլայնել` ներառելով նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտները: Կոռուպցիոն ռիսկեր, օրենքի խախտումներ և ընդհանրապես մտահոգիչ խնդիրներ կան, ոչ միայն դպրոցներում, այլև բուհերում և քոլեջներում նույնպես: Մենք ստանում ենք բազմաթիվ դիմում-բողոքներ, և պարտավոր ենք տեսչական գործիքի շնորհիվ արձանագրել և արձագանքել այդ դեպքերին: Այդ աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար ստեղծվել են տեսչության 4 տարածքային բաժիններ` հյուսիսային, հարավային, արեւմտյան և արևելյան»,-ասել է նախարարը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |