Օգոստոսին աճել են Երևանի վարչական շրջանների եկամուտների հավաքագրման ցուցանիշները

PanARMENIAN.Net - Ամփոփվել են օգոստոս ամսին վարչական շրջանների գործառույթների գնահատման արդյունքները: Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ընդհանուր վերլուծությունը, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետը քաղաքապետին զեկուցել է՝ օգոստոսին նախորդ ամսվա համեմատ աճել են սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:

Աղբահանության մասով ընգծվել է, որ բոլոր վարչական շրջանները լավ արդյունք են արձանագրել: Համեմատաբար ցածր է եղել Արաբկիրի ցուցանիշը: Համաձայնելով գնահատականի հետ` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած թերացումը պայմանավորված է պայմանագրային պարտավորություններով ծառայություններ մատուցող գործընկեր կազմակերպության վատ աշխատանքով, այդուամենայնիվ վարչական շրջանի աշխատակազմը պետք է կանխատեսեր իրավիճակը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկեր:

Անդրադառնալով կանաչապատման ու բարեկարգման գործառույթներին, Երևանի քաղաքապետը ընդգծել է, որ որոշ վարչական շրջաններում դրական տեղաշարժն ակնհայտ է, սակայն շատ տեղերում դեռևս անելիքներ կան:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---