Փոխվարչապետը Արմավիրի մարզում ծանոթացավ ոռոգման համակարգի ծրագրերի ընթացքին![]() 16 սեպտեմբերի 2011 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար ԱրմենԳևորգյանը սեպտեմբերի 16-ին Արմավիրի մարզում ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրով ոռոգման համակարգում իրականացված աշխատանքներին: Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետը նախ եղավ Ապագա համայնքում, որտեղ ավարտին են մոտենում նախկինում չգործող խորքային հորի վերականգնման աշխատանքները: Այն արդեն պատրաստ է շահագործման: Արատաշարում Արմեն Գևորգյանը ծանոթացավ պոմպակայանի վերականգնման աշխատանքների ընթացքին: Պոմպակայանը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերիվերջին, ներկայումս ընթացքի մեջ են մոնտաժման և փորձարկման աշխատանքները: Փոխվարչապետը հանձնարարեց մինչ շահառուին հանձնելը արագացնել փորձարկումը, շտկել հնարավոր թերությունները: Երասխահուն համայնքում Արմեն Գևորգյանին ներկայացվեց նոր ջրագծի կառուցման աշխատանքների ընթացքը: Շուրջ 1 մլն դոլարի ներդրմամբ կառուցվել է 3 կմ-անոց նոր ցանց, որը փոխարինելու է դրենաժային հին համակարգին: Կատարվել է աշխատանքների 90 տոկոսը, մնացած մասն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Փոխվարչապետը ներկա գտնվեց նաև համայնքի միջնակարգ դպրոցի անվանափոխությանը նվիրված արարողությանը: Դպրոցն այսուհետ կրելու է ազատամարտիկ Մարտիկ Գևորգյանի անունը: Փոխվարչապետին ուղեկցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովսեփյանը, պատասխանատու այլ անձինք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |