Մի շարք հայ մշակութային գործիչներ արժանացան ՀՀ Ժողովրդական արտիստի կոչմանը16 սեպտեմբերի 2011 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 16-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ պարգևատրեց Հայ Առաքելական եկեղեցու, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում մեծ ավանդ ներդրած անձանց: Իր ելույթում նախագահը նշեց, որ մտավորականները միշտ եղել են անկախության գաղափարների կրողն ու քարոզողը: Նրանք ենթարկվել են հալածանքների, երբեմն կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի: Նախագահը շեշտեց նաև Հայ Առաքելական եկեղեցու մեծ դերակատարման մասին` նշելով, որ նրանք, բացի հոգևոր առաքելությունից, կատարել են նաև մշակութային և դատական մեծ գործունեություն: Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից նախագահը պարգևատրել է Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանին, Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին և Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Մշակույթի ոլորտում նշանակալի ավանդի համար պարգևատրվել են երգիչներ Օֆելյա Համբարձումյանը և Ռուբեն Մաթևոսյանը, կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանը և Տիգրան Մանսուրյանը: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նախագահը 1-ին աստիճանի մեդալով պարգևատրեց դերասանուհի Ժենյա Ավետիսյանին, 2-րդ աստիճանի մեդալով` գրող Արտեմ Հարությունյանին: Գիտության վաստակավոր գործչի կոչման են արժանացել ԳԱԱ ակադեմիկոսներ Ռոբերտ Աթոյանը, Էդուարդ Խաչեյանը, ԵՊՀ պրոֆեսոր Գևորգ Բաղդասարյանը, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լևոն Եզեկյանը, Երևանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: ՀՀ Ժողովրդական արտիստի կոչման արժանացան կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, Գեղունի Չիտչյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը, երգիչներ Ֆլորա Մարտիրոսյանը և Թովմաս Պողոսյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Ժողովրդական նկարչի կոչման արժանացավ Ստեփան Անդրանիկյանը: Սպորտի ոլորտում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նախագահը 1-ին աստիճանի մեդալով պարգևատրեց բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամին և Վախթանգ Դարչինյանին, նախկին ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանին և Էդուարդ Մարկարովին, իսկ Սպորտի վաստակավոր գործչի կոչման արժանացրեց ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |