Տիգրան Մուկուչյանը նշանակվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ

Տիգրան Մուկուչյանը նշանակվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մուկուչյանը նշանակվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: Այդ կապակցությամբ ՀՀ նախագահի 2011 թվականի հուլիսի 13-ի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին» ՆՀ-127-Ա հրամանագրում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Օրերս թերթերն արդեն հայտնում էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու ՀՀ վերաքննիչ դատարանի արդեն նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հայկական գրեթե ողջ տպագիր մամուլը հաստատում է այս տեղեկությունը: Սեպտեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա ազատվել էր վերաքննիչ դատարանի ղեկավարի պաշտոնից:

Սեպտեմբերի 9-ի երեկոյան սրտի կաթվածից մահացել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը 2003 թվականից:

Նա երկու ամիս առաջ վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---