Երևանում Իրանի քաղաքացիներին կողոպտել են ու ծեծի ենթարկել17 սեպտեմբերի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել մի կին և հայտնել, որ իր բարեկամ իրանցիներին ծեծի են ենթարկել և գողացել նրանց իրերը: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին ԻԻՀ քաղաքացի, 19-ամյա Բեհնամ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, իր քեռու` 33-ամյա Սաիդ Ռ.-ի հետ անհայտ մակնիշի և պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս, դեպի Կիևյան կամուրջ տանող ճանապարհին իրենց են մոտեցել անծանոթ երիտասարդներ և բացահայտ հափշտակել պարանոցի ոսկյա շղթաներն ու գումար: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 29-ամյա Հայարփի Վ.-ն, 29-ամյա Նարինե Գ.-ն, 21-ամյա Գուրգեն Պ.-ն և ներկայացվել է անչափահաս 15-ամյա Գոռ Վ.-ն: Վերջիններս խոստովանել են, որ կողոպուտը կատարել են իրենք: Կատարվում է նախաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |