Հայաստանում ստորագրվել է ԱՄՆ օժանդակության համաձայնագրերի երկու փաստաթուղթ![]() 17 սեպտեմբերի 2011 - 14:13 AMT PanARMENIAN.Net - 2011թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեցին «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության Համաձայնագրի Փոփոխություն թիվ 2» և «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության Համաձայնագրի Փոփոխություն թիվ 2» փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը մշակել է ամերիկյան կողմը` նպատակ ունենալով ավելացնել օժանդակության ծավալները /համապատասխանաբար` 8 310 000 և 8 791 720 ԱՄՆ դոլարի չափով/: Համաձայնագրերի փաստաթղթերը ստորագրեցին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տրգրան Դավթյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիման: «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» և «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության մասին» Համաձայնագրերը կնքվել են 2010թ. օգոստոսի 6-ին: Համաձայնագրերով նախատեսված է ԱՄՆ-ի Կառավարության կողմից` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանի Հանրապետության Կառավարությանը օժանդակության տրամադրում` ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |