Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ անկախության սերունդը լուրջ փոփոխությունների կհասնի Հայաստանում![]() 17 սեպտեմբերի 2011 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման գլխավոր նվաճումը սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, ամեն մի ժողովուրդ նման հնարավորություն չի ունենում: Անդրադառնալով անկախության տարիների նվաճումներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն որպես գլխավոր նվաճում նշել է անկախության սերունդը: «Ես կարծում եմ, որ անկախության սերունդն է մեր գլխավոր նվաճումը: Գտնում եմ, որ նրանք լուրջ փոփոխություններ կկատարեն երկրում»,-ասել է նա: Անդրադառնալով վերջին 20 տարիների բացթողումներին՝ Հովհաննիսյանն առանձնացրել է հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, մարտի 1-ի իրադարձությունները և այն, որ շարքային քաղաքացին օտարված է սեփական պետությունից, ինչն էլ ըստ «Ժառանգության» առաջնորդի, արտագաղթի պատճառ է հանդիսանում: Շնորհավորելով բոլորին ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ հաջորդ 20-ամյակի նվաճումներն առավել զգալի կլինեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |