Անցած շաբաթ ադրբեջանական զինուժը կրկին ակտիվ է եղել սահմանին, սակայն ունեցել է կորուստներ![]() ![]() PanARMENIAN.Net - Անցած շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը տակավին անհանգիստ էր: Համաձայն Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի գրեթե բոլոր ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 280 անգամ, արձակելով շուրջ 1600 կրակոց: Ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունների արդյունքում արձանագրվել է վիրավորման մեկ դեպք: Մասնավորապես, սեպտեմբերի 12-ին ժամը 16.25-ի սահմաններում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել ՊԲ եֆրեյտոր, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տեղեկությունների ադրբեջանական զինուժը ևս ունեցել է կորուստներ: Բացի առաջնային գծում արձանագրված հրադադարի խախտումներից, անցած յոթնօրյակում հակառակորդի անօդաչու սարքերը մի քանի անգամ շփման գծի երկարությամբ իրականացրել են հետախուզական թռիչքներ: ՊԲ հակաօդայինները հավաստանշել են նրանց գործողությունները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ: Մասնավորապես սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Հավելենք, որ խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |