Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագիծը կքննարկվի հանրության հետ17 սեպտեմբերի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի և «Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ հետ համատեղ կազմակերպում է հասարակական քննարկում Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից հայտնում են, որ քննարկման նպատակն է շահագրգիռ հասարակայնությանը ներկայացնել Երևան քաղաքի 2005-2020թթ. հատակագծում առաջարկվող փոփոխություններն ու դրանց հիմնավորումները, լսել քաղաքացիների և մասնագետների կարծիքն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ: Հասարակական քննարկումը կկայանա սեպտեմբերի 28-ին, ժամը` 14:00-18:00 «Կոնգրես» հյուրանոցի «Մեծ շքասրահում»: Քննարկվող նախագծին, այդ թվում` նկարագրական մասին ու քարտեզներին, կարելի է ծանոթանալ աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00 հետևյալ վայրերում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ,, «Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ, Երևանի Օրհուսի կենտրոն։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |