Ադրբեջանական և վրացական պատվիրակությունները ձախողեցին «Եվրանեսթ» բանաձևի ընդունումը17 սեպտեմբերի 2011 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-15-ը Ստրասբուրգում կայացավ նորաստեղծ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը: Նախատեսված էր ընդունել քաղաքական հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը, որը ներկայացվելու էր սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին: «Սեպտեմբերի 14-ի Եվրանեսթի հանձնաժողովների նիստերը, ուր պետք է հաստատվեին հանձնաժողովների կարծիքները հիմնական զեկույցի մասին, ինչպես նաև հաջորդ օրվա լիագումար նիստը պարզ դարձրեցին, որ Եվրանեսթի արևմտյան և արևելյան բաղադրիչների, արևելյան գործընկերների պատվիրակությունների, ինչպես նաև Եվրախորհրդարանի տարբեր քաղաքական խմբակցությունների միջև եղած տարաձայնությունները Եվրանեսթի գործընկերության սկզբունքների, օրակարգի և ապագա նպատակների շուրջ դեռևս ամբողջությամբ հաղթահարված չեն: Հայաստանի խոհրդարանական պատվիրակությունն ամեն ջանք գործադրեց դժվարին հարցերում համախոհության եզրեր գտնելու համար: Արդյունքում երեք հանձնաժողովներից համաձայնեցված կարծիքի վերջնական քվեարկության և հաստատման կարողացավ հասնել միայն Սոցիալական, կրթամշակութային և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովը, որի համանախագահներին` ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանին և Եվրախորհրդարանի պատգամավոր Լաիմա Լուսիա Անդրիկիենեին հաջողվեց կառուցողական մթնոոլորտ ստեղծելով հասնել հաջողության: Սակայն լիագումար նիստը պարզորոշ կերպով ցույց տվեց, որ փոխզիջման քաղաքական արվեստը որոշ պատվիրակությունների համար դեռևս անընկալելի և խորթ աշխատաոճ է: Լիագումարի ընթացքում որոշ արևելյան գործընկերների կողմից փորձ արվեց շրջանցել հայկական պատվիրակության պահանջը` հիմնական զեկույցում տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնամխելիության հետ մեկտեղ ամրագրել ազգերի ինքնորոշման և միջազգային հարաբերություններում ուժի չկիրառման սկզբունքները: Վիճելի պարբերությունը տեքստից ընդհանրապես հանելու եվրոպական պատգամավորների առաջարկն արժանացավ ադրբեջանական և վրացական պատվիրակությունների այն աստիճան բուռն դիմադրության, որ հայկական պատվիրակության պատրաստակամությունը` ևս մեկ զիջման գնալ, ազգերի ինքնորոշման սկզբունքի փոխարեն հիշատակելով ազատ կամարտահայտության իրավունք, դարձավ անիմաստ: Հայաստանի համար անընդունելի բանաձևը քվեարկության դնելուն ընդդիմանալով` մեր պատվիրակությունը հարցի հետագա քննարկումը տեղափոխեց Եվրանեսթի Բյուրո: Արդյունքում` զեկույցը չընդունվեց և կոնսեսուսը խաթարվեց ադրբեջական և վրացական պատվիրակությունների ոչ կառուցողական գործելաոճի պատճառով: Ափսոսանքով արձանագրում ենք, որ իրականություն դարձան ՀՀ ԱԺ պատվիրակության կանխատեսումներն առ այն, որ Եվրանեսթի որոշ պատվիրակություններ չեն կարողանալու խուսափել այդ կազմակերպությունը անպտուղ բանավեճերի բեմահարթակ դարձնելու գայթակղությունից` շեղելով Եվրանեսթը իր հիմնական նպատակից` արևելյան գործընկերների եվրոպական ինտեգրացիայից: Այդուհանդերձ, արձանագրենք նաև, բոլոր նրանք, ովքեր թյուրիմացաբար կարծում էին, թե հայկական պատվիրակությանը հնարավոր է պարտադրել մեր ազգային շահերին հակասող զիջումներ, ստիպված կլինեն հետայսու վերանայել «փոխզիջում» հասկացությունը միակողմանի զիջումով նենգափոխելու իրենց միտումները», հաղորդում է «Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովի հայկական պավիրակությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |