Սերգո Կարապետյանը «Մասիս տաբակ» ընկերությունում ծանոթացավ արտադրական գործընթացի հետ17 սեպտեմբերի 2011 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, «Ինտերնեյշնլ Մասիս տոբակ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանի և «Մասիս տոբակ» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 16 - ին շրջել է ընկերության` Արարատի մարզի Դալար համայնքում գտնվող չորանոցում, ապա շրջել «Մասիս տոբակ» ընկերությունում, որտեղ գյուղատնտեսության նախարարին մանրամասնորեն ներկայացվել է արտադրական ողջ գործընթացը` հումքի ընդունումից մինչև ծխախոտի վերջնական փաթեթավորում և արտերկրից հրավիրված մասնագետների գլխավորությամբ սիգարի պատրաստում: Ինչպես նախարարն է նկատել, խորհրդային տարիներին զարգացած ծխախոտագործությունը թեև անկախացումից հետո որոշակի անկում ապրեց, սակայն, շնորհիվ Վարդանյան ընտանիքի, այսօր ունենք լավ արդյունքներ, մեծ պահանջարկ: «460 հեկտարից այս տարի ծխախոտի մշակման տարածքները հասցվել են 800 հեկտարի: Տարեցտարի նկատվում է մշակվող տարածքների մեծացում, արտադրանքի ծավաների աճ, տեսականու ընդլայնում ու որակի բարձրացում», - լրագրողների հետ զրույցում նշել է Սերգո Կարապետյանը`գյուղացիներին աջակցության հարցում Վադանյանների ընտանիքի դերակատարությունը համարելով օրինակելի մյուս գործարարների համար: Իր հերթին «Ինտերնեյշնլ Մասիս տոբակ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանը նշել է, որ ընկերությունը գրանցել է 50 տոկոսանոց աճ, և այս միտումը կշարունակվի, իսկ գործարանը պատրատ է ընդունել ստացված ողջ բերքն ու արտահանել արտադրանքը: Ի դեպ, ընկերությունն աշխատում է 5200 գյուղացիական տնտեսությունների հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |