Թուրքիան հրաժարվել է Իսրայելի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի միջնորդությունից18 սեպտեմբերի 2011 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի օգնության կարիքը չունի Իսրայելի հետ հարաբերություններում առկա խնդիրների լուծման հարցում, հաղորդում է Agence France Presse-ը: «Թուրքիան ԱՄՆ-ի միջնորդության կարիքը չունի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար»,- հայտնել է ԱԳ նախարարը: Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ Իսրայելը հրաժարվեց ներողություն խնդրել 2010թ. մայիսին «Խաղաղության նավատորմի» գրոհի ժամանակ Թուրքիայի 9 քաղաքացիների մահվան համար: Որոշ տվյալների համաձայն, Անկարան այժմ պատրաստվում է մի քանի ռազմանավ ուղարկել Իսրայելի ափերի մոտ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |