Երևանում զորահանդեսի կազմակերպիչները բազում անակնկալներ են խոստանում![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում, կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի առաջին գլխավոր փորձը: Այս տարի շքերթի յուրահատկություններից մեկը կլինի այն, որ շքերթին առանձին խմբով կմասնակցեն նաև հայկական բանակում ծառայող հոգևորականները: Փորձի ժամանակ ցուցադրվել է ռազմական տեխնիկան, այդ թվում՝ "Սկադ' հրթիռային համակարգը, C-300 զենիթային հրթիռային համակարգերը, իսկ ծանր թրթուրավոր տեխնիկան հրապարակ է բերվել անիվավոր կցասայլերով: Ինչպես լրագրողներին է հայտնել Հայաստանի ԶՈՒ Միացյալ զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, զինծառայողները շքերթին մի ամիս չէ, որ պատրաստվել են: «Ինչպես դուք տեսնում եք, զինվորներն ու սպաներն արդեն պատրաստ են շքերթին, և ես շատ գոհ եմ նրանցից»,- ասել է նա՝ հավելելով, որ զինվորներն արդեն «զգում են» շքերթը: Ընդ որում, նա հաղորդել է, որ փորձի ժամանակ ողջ ռազմական տեխնիկան չի ցուցադրվել, և որ բուն շքերթի ժամանակ հանդիսատեսներին բազմաթիվ անակնկալներ են սպասվում: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |