The New York Times. Օբաման կավելացնի հարկերը տարեկան $1 մլն-ից ավել աշխատող ամերիկացիների համար![]() 18 սեպտեմբերի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը կհայտարարի այն մասին, որ Սպիտակ տունը երկրի հարկային օրենսդրության բարեփոխում է մշակում, որի համաձայն, կավելանա տարեկան $1 մլն-ից ավել աշխատող քաղաքացիների հարկման դրույքը, գրում է The New York Times-ը: Ավելին, Օբամայի վարչակազմն արդեն բանակցություններ է վարում հանրապետականների հետ, որպեսզի նրանք Կոնգրեսում քվեարկության ժամանակ օժանդակեն այդ օրինագիծը: Ավելի վաղ նման միջոցառման առաջարկով հանդես էր եկել ամերիկյան միլիարդատեր Ուորրեն Բաֆֆետը՝ խոսելով այն մասին, որ հարուստ ամերիկացիներն ավելի քիչ հարկ են վճարում՝ համեմատած շարքային քաղաքացիների հետ:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |