ԱՄՆ հայերը անկախ Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարում են հաղթանակն Արցախյան պատերազմում

ԱՄՆ հայերը անկախ Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարում են հաղթանակն Արցախյան պատերազմում

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքում անցկացված հարցման հիման վրա Armenian Life-ը ներկայացրել է 20 տարվա անկախության ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների և ձախողումների տասնյակը:

Ինչպես նշել է ամսագրի խմբագիր Ապպո Ջաբարյանը, իրենք փորձել են ներկայացնել հարցման արդյունքները, որպեսզի ակտիվացնեն Հայաստանի անկախության 20-ամյակի տոնումը համայնքի ներկայացուցիչների շրջանում:

Հարցման արդյունքների համաձայն, անկախ Հայաստանի ձեռքբերումների առաջին եռյակում հայտնվել են անկախության ռազմավարական նշանակությունը, այն է՝ դաշինքների ստեղծումը տարբեր երկրների հետ, անվտանգության համակարգի ստեղծումն ու հաղթանակն Արցախյան պատերազմում: Ձեռքբերումների տասնյակում տեղ են գտել նաև տնտեսական զարգացումը, ինչպես նաև բնապահպանության վերածնումը երկրում:

Հայ համայնքի ներկայացուցիչները չեն մոռացել նաև մշակութային ձեռքբերումներն ու կենսամակարդակի աճը երկրում:

Դրա հետ մեկտեղ անկախ Հայաստանի կառավարության ձախողումների մեջ, սփյուռքի ներկայացուցիչների կարծիքով, մտել են կոռուպցիայի բարձր մակարդակը և անարդյունավետ արտաքին քաղաքականությունը: Հարցվածները նշել են նաև, որ բնապահպանության վերածնման հետ միասին նոր էկոծրագրերի ձևավորման տեսակետից 90-ականների սկզբին էկոլոգիական պայմանները վատթարացել են, մասնավորապես՝ կանաչ տարածությունների պահպանության ապահովման ոլորտում:

Բացի դրանից, հարցվածներն ընդգծել են սփյուռքի հետ կապերն ակտիվացնելու՝ հայկական իշխանությունների անընդունակությունը: Մեծամասնության կարծիքով, իշխանությունները կարող էին առավել նպաստել երկրի սոցիալական և քաղաքական կյանքում սփյուռքի համայնքների ինտեգրմանը:

Ձախողումների ևս մեկ կարևոր կետ է դարձել բարոյական անկումը, որը նշանավորվել է արտագաղթի մեծ ալիքով: Ավելին, օլիգարխիան և սուր սոցիալական անհավասարությունը բերում են հայրենասիրական մտքի և հասարակության միասնության վերացմանը, գտնում են ԱՄՆ հայ համայնքում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---