Երևանում քննարկում են գյուղատնտեսական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման արդիական գործիքները19 սեպտեմբերի 2011 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է Fruitful Armenia յոթերորդ ագրոֆորումը: Կազմակերպիչների ուշադրության կենտրոնում գյուղատնտեսության մեջ օգտագործվող ժամանակակից գործիքներն են: Ֆորումի ժամանակ «Կադզինի ժամանակակից արտադրական գծեր ու փաթեթավորում» ընկերության ներկայացուցիչ Դորոն Կադզինը ներկայացրել է այդ ոլորտում իսրայելյան փորձը: Մասնավորապես, նա նշել է, որ գյուղատնտեսական արտադրանքի որակը բարձրացել է, ինչը միջազգային փորձի կիրառման արդյունքն է: Որակի բարձրացման համատեքստում մասնագետը կարևորել է ապրանքային տեսքի բազմազանության ապահովումը, մշակման մեթոդները, պարարտանյութերի, ժամանակակից տեխնիկայի օգտագործումը և այգիներում մաքրության պահպանումը: Պակաս նշանակություն չունի նաև ճիշտ կազմակերպված լոգիստիկան և մարքեթինգը: Բացի դրանից, նրա խոսքով, մրցունակ արտադրանք ունենալու համար հայ ֆերմերները պետք է միավորվեն, ինչը թույլ կտա բարձրացնել իրենց հողատարածքների արտադրողականությունը: «Հայաստանը կարող է կոոպերատիվներ ստեղծել, առավել ևս, որ համաշխարհային միտումներն ուղղված են հենց ֆերմերների միավորմանը` լավագույն արդյունքները ստանալու համար»,- ընդգծել է նա: Խոսելով համաշխարհային ագրոարդյունաբերության մյուս միտումների մասին` մասնագետը հաղորդել է, որ գնալով ավելի շատ ֆերմերներ են անցնում էկոլոգիապես մաքուր արտադրանքի արտադրությանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով |