Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2 ոսկե մեդալ է նվաճել19 սեպտեմբերի 2011 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Լոմմել քաղաքում ավարտվեց սեպտեմբերի 16-18 անցկացվող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանը 40 երկրների մեջ 5-րդն էր, իսկ միայն տղաների հաշվարկով` 2-րդը: Հարկ է նշել, որ այս առաջնությունը հայկական ձյուդոյի պատմության մեջ կարելի է համարել եզակի, նման հաջողություն գրանցվել էր 2009թ. Երևանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որտեղ Արտյոմ Բաղդասարյանը գրավեց առաջին, իսկ Դավիթ Մկրտչյանը և Տիգրան Վարոսյանը` երրորդ մրցանակային տեղերը: Մրցումների առաջին օրը 55կգ և 60կգ քաշային կարգերում հաղթողներ դարձան վանաձորցի եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները, վերջինս ներկայացնում է Բանակի Մարզական Ակումբը: Իսկ սեպտեմբերի 17-18-ը Տաշքենդում ընթացող աշխարհի գավաթին մասնակցում էին Հայաստանի հավաքականի անդամներ Գայանե Հարությունյանը և Ժաննա Ստանկևիչը: Գայանեն գրավեց 7-րդ, իսկ Ժաննան` 3-րդ մրցանակային տեղերը: Երկուսն էլ վաստակեցին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ միավորներ, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |