HSBC հաջողված է համարում իր բիզնեսը Հայաստանում՝ ի տարբերություն Վրաստանի19 սեպտեմբերի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հաջողված է համարում իր բիզնեսը Հայաստանում: Նման կարծիք է հայտնել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Ինչպես հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում, դեռ մայիսին «Էյչ-Էս-Բի-Սի»-ն հայտարարեց իր նոր ռազմավարության մասին, որն ենթադրում է ռեսուրսների ու կապիտալի կենտրոնացում այն շուկաներում, որտեղ կապիտալը կարող է ապահովել աճի մեծ տեմպեր ու շահութաբերություն: Ըստ նրա, նոր ռազմավարությունը հիմնված է 5 օբյեկտիվ ցուցանիշների վրա, որոնց համաձայն գնահատվում է բանկի ներկայության արդյունավետությունն այս կամ այն երկրում: «Եթե անդրադառնանք Վրաստանին, ապա այստեղ կիրառվեց յուրահատուկ մոտեցում, մասնավորապես, դա վերաբերվում էր շուկայի ծավալներին ու գործունեության արդյունավետությանը»,-ասել է նա՝ մեկնաբանելով 2012թ. բանկի գործունեության կասեցումը Վրաստանում: HSBC-Վրաստանը սեպտեմբերի 6-ին հաղորդագրություն է տարածել, որի համաձայն բանկային խմբի գլոբալ ռազմավարության փոփոխության արդյունքում որոշվեց դադարեցնել բանկի գործունեությունը Վրաստանում: HSBC խումբը 2011թ. օգոստոսի 1-ին հայտարարեց 25 000 աշխատանքային տեղերի կրճատման մասին և ծախսերի նվազեցման նպատակով 20 երկրներում իր գործունեության դադարեցման մասին: Անդրադառնալով Հայաստանին՝ Քլիֆորդը նշեց, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն շարունակում է իր բիզնեսը երկրում՝ նոր միջոցներ ներդնելով (1 մլրդ դոլար) նոր տեխնիկական մոտեցումների ներդրման համար, իսկ առաջիկա ամսում կբացի նոր մասնաճյուղ, ևս երկուսը կբացվեն 2012թ., կավելացվի բանկոմատների թիվը: «Հայաստանում, բանկի բացումից ի վեր, մեր բիզնեսը լավ է զարգացել, մենք զգալի տեղ ենք զբաղեցրել երկրի բանկային համակարգում: Հայաստանը կմնա HSBC ներկայության միակ երկիրը Հարավային Կովկասում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |