Կրթական համակարգ. Քանդել ենք հինը, իսկ նորը կառուցելը չի ստացվում19 սեպտեմբերի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ փլուզումից հետո քանդեցինք ամեն ինչ՝ Լենինի արձանից մինչև կրթական համակարգ։ ԽՍՀՄ կրթական համակարգը քանդվեց, բայց նորը չի ձևավորվել և դժվար թե ձևավորվի։ 2005 թվականին Հայաստանը միացավ Բոլոնիայի համակարգին։ Միացել ենք, ու ձեռքը կրակն ընկել։ Կրթության նախարարությունն էլ ստիպված համաժողովներ է անցկացնում, արտասահմանից փորձագետներ հրավիրում, որ ներկայացնեն ոլորտի միջազգային փորձը։ Օրինակ, այսօր ԿԳՆ նախաձեռնությամբ մեկնարկել է լրացուցիչ և շարունակական կրթությանը նվիրված համաժողով` Եվրոպական «Թայեքս» ծրագրի շրջանակում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանն ու Կարինե Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի, պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների, ուսումնարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց պատմել են Լեհաստանի, Չեխիայի և Իսպանիայի լրացուցիչ ու շարունակական կրթության համակարգերի, օրենսդրական դաշտին և մոդուլային կրթության մասին: Ելույթ ունեցողները կարևորել են լրացուցիչ և շարունակական կրթության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն պայմանավորված է տնտեսական համակարգի, ըստ այդմ նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխությամբ: Գուցե այս ամենը ճիշտ է և մի քանի տարի անց տա իր արդյունքները, բայց հնարավոր է նաև՝ չտա։ ԽՍՀՄ կրթական համակարգը աշխարհում լավագույններից էր, եթե ոչ լավագույնը։ Այն տալիս էր բարձրակարգ մասնագետներ, գիտնականներ բոլոր ոլորտներում։ Հրաժարվեցինք, և այսօր ունենք կոռումպացված կրթական համակարգ և ուրիշ ոչինչ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |